Հայաստանը պարենային ապահովվածության խնդիր չունի, սննդի բավական պաշարներ ունենք: Կառավարության այսօրվա նիստում վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ 2 օր առաջվա դրությամբ, օրինակ, շաքարավազի 201 օրվա պաշար ունենք: «Հավի մսի 64 օրվա պաշար ունենք, ձեթի 38 օրվա պաշար ունենք: Միաժամանակ, միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, …