Արցախի ՊՆ-ն պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների
Արցախի Պաշտպանության նախարարությունն պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊԲ ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունից։
Դրանում նշվում է, որ ծառայության ընթացքում նրանք կօգտվեն զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովման մասին ԱՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից և արտոնություններից։