Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

Արցախի Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ օգոստոսի 8-ին ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել՝ նվիրված 2020 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։

Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ներածական խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԲ-ի բոլոր միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները առաջադրված ուսումնական և մարտական խնդիրները կատարել են անհրաժեշտ մակարդակով և, մարտական հերթապահության կրմանը զուգահեռ, առաջընթաց ապահովել մարտական պատրաստության ու զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններում:

Օրակարգային ելույթներում բանակի հրամանատարի տեղակալներն ու համապատասխան բաժինների և ծառայությունների պետերը  անդրադարձել են ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբային պատրաստության ու զորքերի ծառայության ոլորտներում արձանագրված հիմնական ցուցանիշներին, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում իրականացված տեսչական ստուգումներին ու դրան հաջորդած մարտավարական զորավարժություններին և կիսամյակային ամփոփիչ ստուգումներին` մատնանշելով այն բոլոր դրական զարգացումներն ու արձանագրված բացթողումները որոնք տեղ են գտել ինժեներական և բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, թիկունքային ծառայության և հարակից այլ բնագավառներում:

Իր ամփոփիչ խոսքում գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, համակողմանի վերլուծության  ենթարկելով տարածաշրջանային ռազմաքաղաքական ընթացիկ զարգացումները, կարևորել է հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործընթացների նշանակությունը և առաջիկա ուսումնաշրջանի հիմնական անելիքների վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց տվել անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին, ՊԲ հրամանատարի համապատասխան հրամանի համաձայն, կիսամյակի արդյունքներով լավագույն ճանաչված զինծառայողները պարգևատրվել են պատվոգրերով, թանկարժեք նվերներով ու արժանացել դրամական խրախուսանքների: