Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Freeazerbaijan.info կայքը։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այս շաբաթվա ընթացքում։ Ադրբեջանի ԶՈՒ-ի ներկայացուցիչները մահացածի հարազատներին ասել են, որ իրենց որդին՝ Նախիջևանի N զորամասի ենթասպան, ինքնասպանություն է գործել։

Սակայն, կայքի տեղեկություններով, իբր ինքնասպան եղած զինծառայողը մահացել է թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ տեխնիկա-տակտիկական զորավարժությունների ընթացքում, Թուրքիայի ԶՈւ-ի զինծառայողի արձակած կրակոցից։

Կայքը նաև գրում է, որ երկու երկրների համատեղ զորավարժությունների ընթացքը ցույց է տալիս՝ ադրբեջանական ու թուրքական ստորաբաժանումների գործողությունների միջև չկա  համաչափություն, որոշակի տարաձայնություններ են առկա։

Նշենք, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկել են հուլիսի 29-ից։ Ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժություններն անցկացվել են Բաքվում ու Նախիջևանում օգոստոսի 1-5-ը։ Իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժություններն անցկացվում են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում ու Եվլախում։

Էմմա Չոբանյան