Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարաձգվում է, սակայն պարետատունը փոփոխություններ կկատարի՝ մի շարք վայրերում դիմակի պարտադիր կրման պահանջի վերաբերյալ: Այս մասին ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը: «Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակ կրելու կանոնը: …

