Վլադիմիր Գասպարյանի կողմից ճարահատյալ հարցազրույց էր, բոլորս ճանաչում ենք իրեն. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում Factor.am-ի խնդրանքով անդրադարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին հարցազրույցին, որում վերջինս «գժեր, սթափվեք» կոչով դիմեց իշխանություններին ու հայտարարեց, թե ինքը ոչ թե անցյալ, այլ ապագա է։

«Անձամբ ճանաչում եմ Վլադիմիր Գասպարյանին ու կարող եմ ասել, որ քաղաքական ու իրավական գնահատական հարթակից դուրս շատ նորմալ եմ վերաբերվում նրան։ Համարում եմ, որ իր վարքագծի մեջ՝ կապված «Ազատության» լրագրողների հետ, չափն անցել է և պետք է մնար օրենքի շրջանակներում։ Ինչ վերաբերում է իր հայտարարություններին, ապա կարծում եմ, որ ճարահատյալ հարցազրույց էր, որով փորձ էր կատարվում շտկել նախօրեին կատարված միջադեպը, սակայն չստացվեց»,- ասաց Սիմոնյանը։

Նա շեշտեց, որ, մեղմ ասած, համակարծիք չէ Գասպարյանի այն պնդման հետ, թե իր օրոք Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է եղել, ինչը չի կարելի ասել այսօրվա մասին։

«Բոլոր դեպքերը՝ սկսած տոնածառի պատմությունից ու վերջացրած «Սասնա ծռերի» շուրջ զարգացումներով, «Էլեկտրիկ Երևան» շարժման ժամանակ, երբ Բաղրամյան փողոցում իրականացվեց և այլն, շատ քաղաքականացված էր։ Մի խոսքով՝ մարդկանց մոտ տպավորություն է, թե ՀՀ քաղաքացիները շատ շուտ մոռանում են կամ մոռանալու են այն ամենը, ինչ եղել է։ Ես շատ կցանկանայի, որ ձեզնից մեկը հարցազրույց վերցներ նրանից, որ կխոսեր իր Արշակից, այն քաղաքական գործերից, որոնց այդ տարիներին մենք ականատես ենք եղել։ Իրեն էլ եմ ասել, որ վատ եմ վերաբերում իր գործունեությանը, ինքը, երբ վերև է նայում, Աստծո մասին է խոսում, պետք է հասկանա, որ պատասխան է տալու ոչ իշխանութունների առաջ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան