Մինչև ինձ չսպանեք, նոր ընտրություն չի լինի. Լուկաշենկո

Լուրեր

12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
Բոլորը

Մինսկի անվակցորդների գործարանի (ՄԶԿՏ) աշխատակիցներն այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին դիմավորել են  «Հեռացի՛ր» վանկարկումներով, հաղորդում է meduza.io-ը՝հղում անելով Nexta Live թելեգրամյան ալիքին։

«Շնորհակալ եմ»,- ի պատասխան ասել է Լուկաշենկոն: «Իմ պատասխանը հետևյալն է. դուք դեռ կարող եք բղավել»:

Լուկաշենկոն գործարան էր ժամանել ուղղաթիռով: Ինչպես հայտնում է Tut.by-ը Բելառուսի նախագահը նախ խոսել է արտադրամասերից մեկում`հատուկ ընտրված մարդկանց փոքր խմբի առջև: Այդ ընթացքում գործարանի մնացած աշխատակիցները նրան սպասել են մեկ այլ վայրում:

Իր ելույթում Լուկաշենկոն նշել է, որ իրենք աշխատում են սահմանադրական փոփոխությունների վրա: Միաժամանակ նա ընդգծել է, որ երկրում նոր ընտրություններ չեն լինելու:

«Մինչև ինձ չսպանեք, նոր ընտրություն չի լինի»,- ասել է նա:

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է 6-րդ անգամ՝ ստանալով ձայների ավելի քան 80%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ստացել է ձայների շուրջ 10%-ը։ Երեկ երկրում տեղի է ունեցել ամենազանգվածայինն ցույցը, որին մասնակցելէ ավելի քան 200 000 քաղաքացի։ Այսօր Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլ,  որին մասնակցում են նաև ՄԶԿՏ-ի աշխատակիցները: