COVID-19-ը ծագել է Չինաստանում դեռևս 2012 թ.-ին. գիտնականների վարկածը

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Գիտնականները կորոնավիրուսի առաջացման նոր վարկած են նշել, որի համաձայն COVID-19-ը գուցե ծագել է  2012 թ-ին Չինաստանի հանքերից մեկում, այլ ոչ թե Ուհանի հայտնի ծովամթերքի շուկան, գրում է բրիտանական The Sun-ը:

Գիտնականները կարծում են, որ արագ տեմպերով տարածվող վիրուսը իրականում առաջացել է Ուհանի շուկայից 1000-ավոր մղոններ հեռավորության վրա:

Ութ տարի առաջ Չինաստանի Յունան նահանգի հանքահորերից մեկում վեց հանքափոր է հիվանդացել Covid-19-ին բնորոշ ախտանիշերներով 2 շաբաթ հանքը չղջիկների կեղտից մաքրելուց հետո։ Երեքը մահացել էին, իսկ մյուսներին բուժել են նույն մեթոդներով, որոնցով այսօր բուժում են Covid-19-ով վարակվածներին`արհեստական օդափոխման սարքերին միացնելով, ստերոիդներով և հակաբիոտիկներով: Նրանց արյան փորձանմուշներն ուղարկել են Ուհանի լաբորատորիա, որտեղ հաստատվել է, որ հանքափորները վարակված են եղել կորոնավիրուսով: Լեթեմը և Ուիլսոնը կարծում են, որ վարակը կարող էր ադապտացվել մարդկային օրգանիզմին դեռ 2012 թվականին:

Նրանց բուժող չինացի բժիշկը իր գրառումներում նկարագրել է հանքափորների գանգատները, ովքեր ունեցել են այն ախտանիշները, որոնք այսօր ունեն COVID-19-ով վարակվածները՝ թոքաբորբ, չոր հազ, բարձր ջերմություն և ցավ վերջույթներում: Այս մասին հայտնել են վարակաբան Ջոնաթան Լեթեմը և կենսաբան Էլիսոն Ուիլսոնը, ովքեր էլ հայտնաբերել են բժշկի գրառումները:

«Այս տեղեկությունը մեզ ստիպում է վերանայել այն ամենը, ինչ մենք մինչ այժմ  գիտեինք COVID-19-ի ծագման մասին», – ասել են նրանք:

Նշենք, որ օգոստոսի 17-ի դրությամբ՝ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21,684,349 դեպք, մահացել է 775,489 մարդ: