Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, ուր անդրադարձել է «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում կատարված փոփոխություններին: «Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման, մասնավորապես` լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում: Որևէ կերպ չհասկանալով կորոնավիրուսային արհավիրքով պայմանավորված արտակարգ դրության …