Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով շուրջ 27.2մլն դրամի հափշտակության գործով դատական քննությունն ավարտվել է

Լուրեր

16.11.2026 | 16:35
Թոփ 50 բուհերի շրջանավարտների համար առաջարկվում է զորակոչի տարիքային վերին շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան
16.11.2026 | 16:28
Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը երեք թանկարժեք մեքենա է ձեռք բերել․ ՔԿ
16.11.2026 | 16:26
«Նոյի» 15 աշխատակիցներին ծանուցել են, որ ազատում են աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:15
Կրեմլը հերքել է իր առնչությունն Էստոնիայում դիվերսիային, որի պատճառով իշխանությունները փակում են Ռուսաստանի հետ սահմանը
16.11.2026 | 16:06
Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների նախարարական հանդիպմանը անվտանգության ու կապակցվածության հարցեր կքննարկվեն․ Կալլաս
16.11.2026 | 15:55
Դատախազությունում Հ1-ի միջադեպով քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա
16.11.2026 | 15:48
Գագաուզիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել ռուսամետ երկու թեկնածուներ
16.11.2026 | 15:40
Հուսով եմ՝ այսօր երեկոյան կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշումը․ Ղազարյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:30
Հայաստանի հավաքականից վաղաժամ հեռացած Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել
16.11.2026 | 15:19
Կալասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել
16.11.2026 | 15:12
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:10
Շաքի մտած ադրբեջանցու գործը դատարանում է // Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
Բոլորը

Տեղեկացվել էր, որ Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարվել է ընդհանուր իրավասության դատարան:

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արարատի պահպանության բաժնի և նույն բաժնի Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետեր՝ Գ.Հ.-ն և Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով նույն բաժնի հաշվապահ Փ.Գ.-ի հետ, 2015-2017թթ. ընթացքում մշակել և գործադրել են պետական բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա: Համաձայն դրա՝ բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների եկամտային հարկերը չեն մուծվել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծվել պետական բյուջե: Յուրաքանչյուր ամիս գոյացած այդ գումարները, իսկ առանձին դեպքերում նաև բաժնի ծառայողներին հասանելիք պարգևավճարները, մինչև 2016թ. Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետ Գ.Հ.-ի, դրանից հետո՝ մինչև 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում այդ պաշտոնում նրան հաջորդած Ա. Ա.-ի ցուցումով, հաշվապահ Փ.Գ.-ն փոխանցել է իր, բաժանմունքի պետերի, ինչպես նաև բաժանմունքի մի քանի աշխատակիցների բանկային քարտերի հաշիվներին: Դրանից հետո վերջիններիս կողմից նշված աշխատակիցներից ամեն ամիս պահանջվել և ստացվել են նրանց հաշիվներին փոխանցված ավել գումարները: Ապա Փ. Գ.-ն բաժանմունքի պետերի  ցուցումով իրեն փոխանցված, ինչպես նաև իր կողմից հավաքված տարբեր չափերի ընդհանուր գումարը յուրաքանչյուր անգամ հանձնել է նրանց: Արդյունքում նշված ժամանակահատվածում, նկարագրված եղանակով հաշվապահի օժանդակությամբ Գ. Հ.-ի կողմից առերևույթ յուրացվել է ընդհանուր 11.5մլն, իսկ Ա.Ա.-ի կողմից՝ շուրջ 13 մլն ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, պարզվել է, որ Գ. Հ.-ն, ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի պետի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում, 2016թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին, չունենալով բաժնի աշխատակիցներին դրամական օգնություն հատկացնելու լիազորություն, նույն բաժնի թվով 41 ծառայողների կողմից տարբեր բնույթի անձնական խնդիրների վերաբերյալ ներկայացված զեկուցագրերի հիման վրա, բաժնի նախկին հաշվապահի օժանդակությամբ, որպես դրամական օգնություն նրանց փաստացի վճարել է ընդհանուր 2.7մլն ՀՀ դրամ՝ կատարելով այդ չափով առերևույթ վատնում:

Ա.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինս վերականգնել էր իրեն մեղսագրվող՝ շուրջ 13մլն ՀՀ դրամը։

Գ.Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից վերականգնվել էր պատճառված վնասից 360.000 ՀՀ դրամ գումարը։

Փ. Գ.-ին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ)։

Նախաքննության ընթացքում մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք էր դրվել՝ պատճառված վնասների և դատական ծախսերի ապահովման նպատակով։

Նախաքննության և դատական քննության ընթացքում ամբաստանյալներն ամբողջությամբ՝ 27.2մլն դրամի չափով վերականգնել են պետությանը պատճառված վնասը, ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը և միջնորդել են դատարանին կիրառել դատական քննության արագացված կարգ։

2020 թվականի օգոստոսի 18-ի դատավճռով Ա.Ա.-ն, Գ.Հ.-ն և Փ. Գ.-ն մեղավոր են ճանաչվել իրենց առաջադրված մեղադրանքում, վերջիններիս նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում: