Սերժ Սարգսյանը պիտի ասի՝ ինչո՞ւ ՀՀ-ն պատրաստ չէր Ադրբեջանի հարձակմանը և ինչու 20 դիրք մնաց հակառակորդին․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

-Օգոստոսի 19-ին Սերժ Սարգսյանի ասուլիսն է կայանալու Ապրիլյան պատերազմի թեմայով։ Գլխավոր հարցը, որի պատասխանն ակնկալում եք Սերժ Սարգսյանից պատերազմի թեմայով, ո՞րն է, ի՞նչ մութ և կասկածահարույց պահեր կան։

-Այդ պատերազմի հետ կապված բազում-բազում անպատասխան մնացած հարցեր կան։ Իհարկե, նախկինում էլ Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի ղեկավար, փորձել է տալ այդ հարցերին իր բացատրությունները, բայց դրանք ամենևին չեն փարատել կասկածները, որ առկա են եղել պատերազմի վերաբերյալ, սկսած՝ բանակի նյութատեխնիկական մատակարարումից, հետախուզության և հակահետախուզության կատարած աշխատանքից, վերջացրած աշխարհաքաղաքական գործոնների վերլուծությունը։ Ի վերջո, ինչ էլ ասի Սերժ Սարգսյանը, հենց ինքը Ապրիլյան պատերազմից հետո մատնել է, որ ինքն էլ չունի շատ հարցերի պատասխաններ։ Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ու արտգործնախարար Սերգեյ Լավրովին Սերժ Սարգսյանի հրապարակային հարցադրումներ արեց, թե ասացեք՝ ինչո՞ւ սա տեղի ունեցավ, նշանակում է՝ ինքն էլ շատ հարցերի պատասխանները չունի։ Սերժ Սարգսյանը մատնել է, որ ապավինել է Ռուսաստանին՝ որպես պատերազմը զսպող գործոն, և ո՛չ՝ ՀՀ բանակին։ Սերժ Սարգսյանը մինչև իր կյանքի վերջ հոգու ներսում այդ վերքը կունենա, որ ինքը ՀՀ պատմության մեջ մնալու է այն նախագահը, որ 800 կամ 400 հեկտար հող է տվել և սա իր համար խնդիր է լինելու։ Սերժ Սարգսյանը վախենում է՝ պատմության մեջ կմնա ղեկավար, ում օրոք պարտություն է արձանագրվել։

-Ձեզ հավատ ներշնչո՞ւմ է Սերժ Սարգսյանի՝ ավելի վաղ արված այն հավաստիացումը, որ կորսված տարածքները հետ չեն բերվել, կամ՝ պատերազմը չի շարունակվել՝ զոհերից խուսափելու համար։ Խոսք կարո՞ղ է գնալ Հայաստանի վրա ռուսական ճնշման մասին։

-Ամբողջ ողբերգությունը նրա մեջ է, որ Սերժ Սարգսյանի ռազմաքաղաքական ռազմավարություն կոչվածը հենվել է երրորդ երկրի զսպման հաշվարկի վրա։ Նա նույնկերպ ոչ թե իր վարած քաղաքականության մեջ է տեսնում Ապրիլյան պատերազմի արատները, իսկ դրանք նաև հետևանք էին, որ Երևանի քաղաքականությունը ձախողվեց, ինչը բերեց պատերազմի։ Սերժ Սարգսյանը չի խոստովանելու, որ ձախողվել է։ Ես ավելի հակված եմ այն տարբերակին, որ ինքը Ադրբեջանի գրաված տարածքները հետ չի բերել, որպեսզի չզայրացնի Ռուսաստանին։ Այդ երկիրը հանդես էր գալիս որպես խաղաղարար կողմ և ասում էր՝ վերջ, կրակը դադարեցնում ենք։ Ինքը ինչպես ռուսական զսպմանն էր ապավինել և չէր պատկերացնում, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Արցախի վրա, նույն ձև ինքը չցանկացավ զայրացնել զինադադար միջնորդած ռուսներին։

Սրա վկայությունն է նաև այն, որ կարծեմ ապրիլի 4-ի երեկոյան էր, երբ Սերժ Սարգսյանը հրավիրեց ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին, և ես բառացի եմ բերում իր խոսքերը, որ մի քանի ժամում շփման գիծը նախկին տեսքով կվերականգնվի։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ ամսի 4-ին Սերժ Սարգսյանը ի լուր բոլոր դեսպանների հայտարարեց, որ շփման գիծը վերականգնվելու է, սակայն ամսի 5-ին որոշում էր դիրքերը հետ չբերել և դրա պատճառը պայմանավորված է նրանով, որ դա բերելու է հավելյալ մարդկային կորուստ։ Ի՞նչ փոխվեց։ Մի՞թե Սերժ Սարգսյանը մեկ օր առաջ չգիտեր, որ դիրքերի հետ նվաճումը զոհեր է բերելու։

-Սերժ Սարգսյանի իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ հետախուզական տվյալներ Ադրբեջանի հարձակման մասին չի ունեցել։ Վարչապետ Փաշինյանը սակայն, ասել է՝ մեկ ամիս շարունակ առաջնագծում զինտեխնիկա է կուտակվել, և դա իմացել է հայկական բանակը, հետախուզական տվյալների բացակայության մասին խոսք չկա։ Ինչի՞ մասին է խոսում այսպիսի հակասությունը։

-Չլինելով քննիչ հանձնաժողովի անդամ և չունենալով բավարար տեղեկություններ, անկեղծ ասած, ազնիվ չեմ համարի ես որևէ բան ասել։ Դրանք ես կավելացնեմ այն, որ եթե մի կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր կարդացած գաղտնի զեկույցներում չի եղել տվյալի բացակայություն պատերազմի մասին, սրան էլ ես հավելում եմ այն, որ Անդրանիկ Քոչարյանն ասեց՝ տևական ժամանակ հայկական ԶՈՒ-ն սպասել է հրամանի։ Ինձ համար այդ հարցերին գումարվում է ևս մեկը՝ Արտակ Զաքարյանը որպես նախկին փոխնախարար և Սերժ Սարգսյանը, պետք է բացատրեն՝ ինչո՞ւ առանց հայտարարելու պատճառների մասին պաշտոնանկ արվեցին ՊՆ հենց այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնցից մեկը նյութատեխնիկական ապահովման համար պատասխանատուն է՝ այն զրույցների ֆոնին, որ բանակը պատշաճ նյութատեխնիկական բավարարում չի ունեցել։ Այդ դեպքում ինչո՞ւ որոշեցին հենց հակահետախուզության պետին պաշտոնանկ անել։

Հարց է ծագում՝ կամ հակահետախուզության պետը թերացել է իր աշխատանքում և Սերժ Սարգսյանը դրանից է դժգոհ եղել, կամ էլ Նիկոլ Փաշինյանն է ճիշտ։ Իրենք ազատվել են այն մարդկանցից, որոնք պատշաճ կատարել են իրենց աշխատանքը և զեկուցել են պատերազմի մասին, բայց որպեսզի չճչա, որ զեկուցումից հետո անգործության են մատնվել ռազմաքաղաքական ղեկավարները, ազատվել են հենց այդ մարդկանցից։

Հանձնաժողովի աշխատանքը կարևոր է սրանով՝ որտե՞ղ է ճշմարտությունը։ Ինչո՞ւ դիմակայելու հրամաններն ավելի վաղ չեն տրվել, որ առաջին պաշտպանական գիծը չգրավեին։ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն գիտի՝ ինչի մասին է խոսքը, մեկը ռիսկի գնահատման հետ է կապված՝ ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր Ադրբեջանի հարձակմանը և ինչու հարձակման փաստի առաջ կանգնելուց հետո հակառակորդի հետ մղումը տեղի ունեցավ վատ, ուշացած, ինչի արդյունքում 2 տասնյակից ավելի մարտական դիրքեր մնացին հակառակորդի հսկողության ներքո։ Խոշոր հաշվով հարցերը սրանք են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան