Իսպանական իշխանությունները կարանտինը խախտելու համար 926 քաղաքացու են ձերբակալել։ Ընդհանուր թվով՝ տեղի ոստիկանությունը 102 հազար հաղորդում է ստացել։ Այս մասին հայտնում է իսպանական El Pais պարբերականը՝ հղում տալով երկրի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Մարլասկային։ Նախարարի տեղեկացմամբ՝ ձերբակալվածներից մեկին 4 ամսվա ազատազրկման են դատապարտել։ «Միայն երեկ՝ մարտի 24-ին, 130 ձերբակալություն և ոստիկանությունում ավելի քան 20 հազար …