Հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունվել է երկրի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Փաստաթղթի շուրջ աշխատանքները սկսվել էին դեռ 2019 թվականին: Դրանց մասնակցել են երկու տասնյակից ավել պետական գերատեսչությունների աշխատակիցներ, ինչպես նաև փորձագիտական դաշտի մի շարք ներկայացուցիչներ: Համաշխարհային զարգացումները Հայաստանի նախորդ Ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվել էր 2007 թվականին` Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին տարում: …

