Ցուցակների ճշգրտմանը զուգահեռ մեխանիզմներ պետք է ներդրվեն, որ մարդիկ հաշվառվեն բնակության հասցեներում․ Վարդինե Գրիգորյանը՝ ԸՕ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 14:25
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը բրոնզե մեդալակիր են դարձել Տոկիոյի Գրան Պրիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 14:15
Կարեն Բրուտյանը շրջայց է կատարել ՊՆ զորամասերում
28.11.2026 | 13:56
Շուրջ 24 ժամ ջուր չի լինի Շիրակի մարզի գյուղերից մեկում
28.11.2026 | 13:32
Հալաբյան փողոցում «Range Rover» է այրվել․ կա տուժած
28.11.2026 | 13:17
Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել է
28.11.2026 | 12:51
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության գործով
28.11.2026 | 12:38
ՀԱՊԿ-ը չի քննարկում Հայաստանին կազմակերպության անդամությունից զրկելու հարցը․ Թաալաթբեկ Մասադիկով
28.11.2026 | 12:20
Դպրոցների էլեկտրոնային հասցեներին ֆիշինգային նամակներ են ուղարկվում․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
28.11.2026 | 11:52
Զենքի գործադրմամբ խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ
28.11.2026 | 11:27
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
28.11.2026 | 11:16
«Ինտեր Մայամին» դուրս է մնացել MLS-ի փլեյ-օֆֆից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 11:02
Հայաստանում ձյուն ու անձրև է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
28.11.2026 | 10:41
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
28.11.2026 | 10:24
Էջմիածնի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի
28.11.2026 | 10:05
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Բոլորը

Ընտրական ցուցակների ճշգրտմանը զուգահեռ պետք է մեխանիզմներ ստեղծել, որպեսի քաղաքացիները հաշվառվեն այն հասցեներում, որտեղ բնակվում են։ Այս մասին այսօր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը։

«Բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք բնակվում են այլ հասցեներում, քան հաշվառված են։ Սա նաև պատճառն է, որ փոստային ծանուցումներն անիմաստ են։ Մարդիկ ուղղակի չեն բնակվում այնտեղ, որտեղ գրանցված են։ Եթե նույն քաղաքում են ու քվեարկության կարող են հանգիստ գնալ, այլ համայնքների դեպքում խնդրահարույց է մի քանի տեսանկյուններից ու հատկապես՝ ՏԻՄ ընտրությունների դեպքում։ Նախ կա ընդհանուր ցուցակը, որն իրականությանը չի համապատասխանում տվյալ ՏԻՄ-ի հետ կապված, կա վտանգը, որ ՏԻՄ-ի տարբեր թեկնածուներ օգտագործում են իրենց անձնական կապերը՝ բերելու քվեարկության այն մարդկանց, որոնք առանձնապես հետաքրքրված չեն համայնքով ու փաստացի իրենց համար էական չէ՝ ով կընտրվի ու աջակցության մեջ որևէ խնդիր չեն տեսնում»,- նշեց Գրիգորյանը։

Վերջինիս խոսքով՝ սրան զուգահեռ՝ համայնքում բնակվող մարդիկ, որոնք ուղղակի հաշվառված չեն այնտեղ, հնարավորություն չեն ունենում մասնացելու ՏԻՄ մարմինների ձևավորմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։