Անցյալ տարի Թուրքիայում ավելի քան 470 կին է սպանվել. BBC-ն անդրադարձել է երկրի ընտանեկան բռնության դեպքերին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Կորոնավիրուսային արգելափակումներով պայմանավորված` աշխարհում աճել են  ընտանեկան բռնության դեպքերը: Ըստ BBC-ի իրավիճակն ավելի անհանգստացնող է Թուրքիայում, որտեղ կանանց նկատմամբ բռնության դեպքերը զգալիորեն բարձր են եղել անգամ նախքան համավարակը:

Ըստ կանանց իրավունքների պաշտպանների՝ անցյալ տարի Թուրքիայում ավելի քան 470 կին է սպանվել:

Ամուսնու կողմից 10 տարի շարունակ բռնության ենթարկված թուրք երիտասարդ կինը՝ Դերիան,  BBC-ին է ներկայացրել իր պատմությունը։

«Սկզբում նա (խմբ. ամուսինը) կոտրում էր բաժակներն ու ափսեները, հետո անցավ սեղաններին ու աթոռներին: Ինձ ասում էին, որ բոլորի ընտանիքներում էլ նույն պատկերն է, բայց օր օրի իրավիճակը ավելի էր սրվում»,- պատմել է Դերիան՝ ընդգծելով, որ ցանկացել է ամուսնալուծվել, սակայն  ամուսինը թույլ չի տվել։

Երկու ամիս առաջ ամուսինը հարձակվել է կնոջ վրա այգում, պահել զենքը կնոջ վրա, կրակելու փորձ արել, բայց չի ստացվել: Ձախողելուց հետո նա հարվածել է աշխատանքի շտապող կնոջ դեմքին: Երբ արնաշաղախ կինը փորձել է օգնություն կանչել, ամուսինը մատները մտցրել է կնոջ բերանը՝ թույլ չտալով նրան գոռալ:

Դերիան, ում ամուսինը այժմ սպասում է իր դատավճռին, որոշել է կիսվել իր պատմությամբ այլ կանանց օգնելու համար:

«Հիմա ես բավականին քաջություն ունեմ ասելու՝ բավական Է: Այս ամենը շարունակվել է 10 տարի: Ուզում եմ, որ աղջիկներս ապրեն այնպիսի երկրում, որտեղ նրանց իրավունքները օրենքով պաշտպանված կլինեն, որտեղ նրանց խոսքերին կհավատան, որտեղ նրանք ստիպված չեն լինի խոսել միայն վնասվելուց հետո»,- ասում է կինը:

Նույն հրապարակման մեջ  BBC-ին անդրադարձել է  նաև 27-ամյա Պինար Գուլտեկինին, ում սպանել և տակառի մեջ էին նետել:

Թուրքիայի իշխանությունները քննարկում են Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու հնարավորությունը: Իրավապաշտպանները ասում են, որ Կոնվենցիայից դուրս գալուց հետո Թուրքիայում կանանց կյանքը վտանգի մեջ կլինի:

Մանրամասները՝ տեսանյությում: