1-ին զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 17-ին 1-ին զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ:
«Զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն:
Հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել և թերությունները շտկելու ցուցումներ տվել»,- ասված է հաղորդագրությունում: