Մայիսի վերջին կարդացի ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունն այն մասին, որ պահանջվում են մասնագետներ, և հասկացա, որ ունեմ արդեն կայացրած որոշում։ Այս մասին պարետատան այսօրվա նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց Գերմանիայից վերադարձած ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը՝ հավելելով, որ գործատուի համաձայնությունը ստանալուց հետո տոմս է գնել և Հայաստան եկել։ Արսեն Մանուկյանը ներկայում աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական …

