Ամեն օր բանակցում ենք. ռուսներն ու վրացիները չեն թողնում, որ մարդ մտնի իրենց երկիր. Ալեն Սիմոնյան

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

Վրաստանում հոկտեմբերի 31-ին համապետական ընտրություններ են անցկացվելու։ Մինչև դա չանցնի, իրենք չեն բացելու սահմանը: Այս մասին այսօր ԱԺ դարպասների դիմաց Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, եթե Վրաստանը մեկ տուրիստ ընդունի կամ թույլ տա, որ մեկն իր տարածքով անցնի Ռուսաստան, իրենք խնդիրներ կունենան, որովհետեւ այդ մարդը պետք է այդ անցնելու ընթացքում լվացարան գնա, հաց ուտի, շփվի այլ մարդկանց հետ:

Ինչ վերաբերում է օդային ճանապարհով ՌԴ մեկնելուն, Ալեն Սիմոնյանն ասաց. «Օդային ճանապարհով էլ Ռուսաստանն ասում է՝ մեզ մոտ համաճարակ է, և եթե նույնիսկ Հայաստանից մարդկանց ընդունեցի, մյուսներին ո՞նց եմ ասելու, որ չեմ ընդունում: Չհավատաք, եթե մեկը գա, ձեզ ասի՝ հեսա այդ հարցը լուծելու է: Մենք ամեն օր այդ հարցով բանակցում ենք, փորձում ենք չվերթները վերականգնել: Ոչ միայն ձեզ համար, այլ որ մարդիկ գան, առևտուր անեն, փող մտնի երկիր: Հյուրանոցները դատարկ են: Ռուսներն ու վրացիները չեն թողնում, որ մարդ ներս մտնի իրենց երկիր»:

Մերի Մարտիրոսյան