ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է ավելի քան 0,5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց

Լուրեր

08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

«Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները  զննության են ենթարկել Իրանից Մեղրիի մաքսակետ ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը:

Արդյունքում բեռնատարի վարորդի խցիկից հայտնաբերվել է ավելի քան 0,5 կգ  «ափիոն» տեսակի թմրամիջոցի շագանակագույն զանգված՝ միախառնված կոնֆետների հետ։

Նույն օրը որոշում է կայացվել Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության Մեղրիի բաժնի  աշխատակիցների հետ համատեղ անցկացնել «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառում` թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձի կամ անձանց հայտնաբերելու, ինչպես նաև հիշյալ թմրամիջոցները Հայաստան ներմուծելու դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Մեղրիի բաժանմունք բերման են ենթարկվել թմրամիջոցը ստացած՝ ՀՀ  քաղաքացիներ Հ.Գ.-ն և Վ.Թ.-ն, ինչպես նաև  թմրամիջոցը Հայաստան ներմուծած քաղաքացի՝ Ս.Ա.-ն:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քաղաքացի Հ.Գ.-ն կալանավորվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- հաղորդում են ՊԵԿ-ից: