Արմավրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայողների վերաբերյալ գործի քննությունը: Դատաքննության ընթացքում հիմնավորվել է, որ 2019թ. նոյեմբերին բուժօգնություն ստանալու նպատակով «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ տեղափոխված ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Ա. Սարգսյանի պահպանությունն իրականացնելու նպատակով ՔԿՀ պետի հրամանով ստեղծված պահախմբում ընդգրկվել են նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի …

