Ապօրինի ճանապարհով իրականացված ներկրումների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 50 մլն ՀՀ դրամի վնաս. մեղադրանք է առաջադրվել  7 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների

Լուրեր

08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների մեծ քանակությամբ ավտոյուղերի` Վրաստանից ՀՀ տարածք ներկրման բազմակի դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 53.911.257 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

«Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2020թ. հունվարի 17‑ին վարորդներ Ա. Տ-ն և Ա. Ե.-ն, Վրաստանից ՀՀ տարածք ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող Տավուշի մարզի բնակիչ Լ. Ա.-ի հրահանգով, փաստացի վերջինիս պատկանող 1150 տարա յուղով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենաները տեղափոխել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետի տարածք, որտեղ հերթափոխի պետ Վ. Ա.-ի և մաքսային տեսուչ Հ. Մ.-ի, ինչպես նաև կշեռքավար Տ. Ա.-ի հետ համաձայնեցված կարգով, կոնկրետ ժամի մոտեցել են ուղեփակոցին և նշված պաշտոնատար անձանց թողտվությամբ, ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում, անարգել մուտք են գործել ՀՀ տարածք, ինչի հետևանքով բեռի սեփականատեր Լ. Ա.-ն ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16.034.896 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն և Հ. Մ.-ն, խմբային շահերից ելնելով և չարաշահելով պաշտոնեական դիրքը,  նման եղանակով պարբերաբար թույլ են տվել Լ. Ա.-ի բեռների հերթական խմբաքանակների ապօրինի ներկրումը ՀՀ տարածք: Այսպես` 2020թ. հունվարի 25‑ին, 29-ին և մարտի 1-ին վերը նշված պաշտոնատար անձինք առանց մաքսային հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների թույլատրել են Բագրատաշենի մաքսակետով յուրաքանչյուր անգամ 680 տարա յուղի տեղափոխումը ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատեր Լ. Ա.-ն ՀՀ պետական բյուջե չի վճարել ընդհանուր` 37.876.361 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև Լ. Ա.-ի կազմակերպմամբ ավտոյուղի ներկրման մեկ այլ դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Է. Ա.-ն 2020թ. փետրվարի 14-ին առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների Բագրատաշենի մաքսակետով ՀՀ տարածք է տեղափոխել ավտոմեքենայի շարժիչի 680 տարա յուղ: 02.09.2020թ.-ին Է. Ա.-ն ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով:

Տ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38‑308‑րդ հոդվածի 1-ին և 2‑րդ մասերով, 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով և նույն հոդվածի 2‑րդ մասով, իսկ վարորդներ Ա. Տ.-ին և Ա. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով:

Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308‑րդ հոդվածի 2‑րդ մասով, 308‑րդ հոդվածի 1‑ին մասով /3 դրվագ/, 38‑205‑րդ հոդվածի 2‑րդ մասով և 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով /3 դրվագ/, իսկ մաքսային տեսուչ Հ. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 308‑րդ հոդվածի 2‑րդ մասով, 308‑րդ հոդվածի 1‑ին մասով /2 դրվագ/, 38‑205‑րդ հոդվածի 2‑րդ մասով և 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով /2 դրվագ/:

Լ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով /3 դրվագ /և 205‑րդ հոդվածի 2‑րդ մասով:

Հ. Մ.-ի և Լ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ` Լ. Ա.-ի կազմակերպմամբ ապօրինի ներկրումների բոլոր դեպքերը բացահայտելու, ինչպես նաև դրանցում ներգրավված անձանց ողջ շրջանակը, այդ թվում` հիշյալ դեպքերին ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու ուղղությամբ»,- ասված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: