Քրեական գործ է հարուցվել երեք դատապարտյալների «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ենթադրաբար ծեծի ենթարկելու դեպքի առթիվ

Լուրեր

08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
Բոլորը

Քանի որ գործընկեր լրագրողներից բանավոր հարցումներ ենք ստացել, ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես նշել էինք ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազությունը նյութերի նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու նպատակով ՀՀ ՀՔԾ էր ուղարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի հաղորդման կապակցությամբ նույն ՔԿՀ-ում նախապատրաստվող նյութերը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությունները՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից երեք դատապարտյալների «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ենթադրաբար ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ և անհրաժեշտ է դեպքի հանգամանքները պարզել լրիվ, օբեյկտիվ ու բազմակողմանի քննությամբ՝ ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: