Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Ըստ օրինագծի՝ առաջարկվում է մինչև 3 ամիս ժամկետով ու 300 հազար դրամը չգերազանցող վարկերի դեպքում վարկառուն ձեռագիր հաստատի, որ տեղյակ է վարկի փաստացի տոկոսադրույքի չափի մասին։ «Սա հավելյալ ազդակ է, …