Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդագիրը։ Դատախազի խոսքով՝ ազատության մեջ մնալով՝ Գագիկ Ծառուկյանը, օգտագործելով անձնական կապերը և ֆինանսական ռեսուրսները, հանցագործության կատարմանը ենթադրաբար մասնակցություն ունեցած անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը, կխոչընդոտի գործի քննությանը՝ այդ անձանց նկատմամբ ազդեցություն գործադրելու եղանակով։ Մանրամասները՝ տեսանյութում։

