«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրեն առնչվող քրեական երեք գործերի հարուցումը քաղաքական հետապնդում է որակում։ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, որ նաև մեծությամբ քաղաքական 2-րդ ուժի ղեկավարն է, ԱԱԾ-ում 9 ժամ տևած հարցաքննությունից հետո հայտարարեց․ «Էն բոլոր կատարած գործողությունները, որ տեղի են ունեցել իմ ելույթից հետո, ես բոլորը ընդունում եմ քաղաքական»։ Ծառուկյանն իր նկատմամբ տեղի …

