Ինչո՞ւ ՍԴ դատավորների հետ հանդիպում չի կազմակերպվել․ գնալով ավելի վատ է լինում․ Մարուքյանը՝ Միրզոյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
Բոլորը

Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 14-ին քննարկվում է ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, հարցրեց, թե ինչո՞ւ ՍԴ դատավորի թեկնածուների հանդիպումներ չեն կազմակերպվել ԱԺ խմբակցությունների հետ:

«Նախկինում նման հանդիպումներ միշտ կազմակերպում էին: Ես միշտ մտածում էի, որ գնալով ավելի լավ կլինի, բայց ոնց որ գնալով ավելի վատ է լինում: Սովորաբար խմբակցությունները հանդիպում են թեկնածուի հետ՝ թեկնածու կամ առաջադրող մարմնի նախաձեռնությամբ: ԱԺ նախագահին դիմե՞լ են նման բան կազմակերպելու համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հակադարձեց՝ նշելով. «Ես տրամագծորեն հակառակ կարծիքն ունեմ, թե գնալով ամեն ինչ վատանում է: Ըստ իս՝ գնալով ամեն ինչ լավանում է, հատկապես՝ թեկնածուների, թափանցիկության, խմբակցությունների հետ քննարկումների առումով: Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, ապա ո՛չ խմբակցությունների կողմից, ո՛չ թեկնածուների կողմից այդպիսի նախաձեռնություն չի եղել: Ցանկացած նախաձեռնության դեպքում ԱԺ նախագահն ու աշխատակազմը պատշաճ պայմաններ կապահովեին այդպիսի հանդիպման համար: Որևէ իմպերատիվ ընթացակարգ չկա սահմանված այդպիսի հանդիպում կազմակերպելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: