Քանի դեռ մենք չունենք համապատասխան բանկային ենթակառուցվածքներ, սա լինելու է հերթական ընդունված և դարակում դրված նախագիծը։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կենսաթոշակների վճարման՝ բացառապես անկանխիկ տարբերակի անցնելու վերաբերյալ Կառավարության առաջարկած նախագծին։ Խոսքը Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ և կից ներկայացված նախագծերի …