ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ կողմերին կոչ արելով վերսկսել երկխոսությունն ու պահպանել հրադադարի ռեժիմը։ Նրա խոսքը հրապարակվել է Պետքարտուղարության Twitter-ի միկրոբլոգում։ «Կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ին խորապես անհանգստացնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բռնությունը։ Մեր ցավակցություններն են հայտնում զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ անում անհապաղ թուլացնել լարվածությունը, վերսկսել բովանդակային …

