Չգրանցված աշխատողներին հնարավոր չէ նույնականացնել, հետևաբար՝ Կառավարությունը փորձել է նրանց գտնել այլ ճանապարհներով: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին։ Վարչապետը նշեց, որ Կառավարության աջակցության ծրագրերում ներգրավված են երեխա ունեցող, բայց չաշխատող քաղաքացիները, նախատեսվում է նաև նպաաստառու ընտանիքներին աջակցություն տրամադրել՝ այսպիսով …