Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է անցնել կենսաթոշակների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու տարբերակին։ Ըստ աշխատանք և սոցիալական հարցերի փոխնախարարի՝ օրենքով նախատեսվում են որոշակի բացառություններ կոնկրետ խմբերի համար։ «Եթե կենսաթոշակառուի տարիքը 75 և բարձր է, կամ կա շարժունակության …