18 Հունիս 2020 | 21:09
Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծը։ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ստացավ 100 կողմ ձայն: Նախագծով մասնավորապես, առաջարկվում է, որ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը պետք է պատժվի ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով: Նույն արարքի համար, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով, համակարգչային համակարգի …