«Ծուռ հայելիների երկիր է»․ Սանասարյանը դատվում է Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի մենաշնորհը կոտրելու համար. գործարար․ ՏԵՍԱՆՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Մինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից մեկի՝ ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործը, որն առնչվում է հեմոդիալիզի սարքերի գնման գործընթացին, բժշկական նշանակության ապրանքներ վաճառող ընկերության տնօրենը հայտարարում է, որ ՊՎԾ-ն ի շահ պետության է գործել։

Factor.am-ին դիմած գործարար, «Խաչպար» ընկերության հիմնադիր Սմբատ Բալասանյանը, մասնավորապես, հայտնեց, որ հեմոդիալիզի սարքերի տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում իր ընկերությունը կարողացել է մի շարք հիվանդանոցներում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվել, ինչը նախկինում, իր հավաստմամբ, հնարավոր չէր։

«Մինչև հիմա էլ ՀՀ-ում դիալիզի համար օգտագործում են երկու ֆիրմաների սարքեր, մեկը «Ֆրեզեն»-ն է, մյուսը՝ «Բի բրաուն»-ը։ Այդ ընկերությունների տերերը Սամվել Ալեքսանյանն ու Դոն Պիպոյի քրոջ տղան են»,- ասաց նա։

Նշենք, որ հեմոդիալիզը կիրառվում է սուր երիկամային անբավարարության դեպքում՝ պահպանելով հիվանդի կյանքը։ Ըստ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, չարաշահելով իր լիազորությունները, թույլատրել է, որպեսզի իր աշխատակիցները փոխեն հեմոդիալիզի սարքավորումների տեխնիկական բնութագրերը և այնպես անեն, որ հաղթող ճանաչվի իրենց հետ փոխկապակցված ընկերությունը։

Մինչդեռ «Խաչպար» ընկերության հիմնադիրը, որը ևս հեմոդիալիզի պարագաների վաճառքով է զբաղվում, նշում է, որ մինչ 2019 թվականը շուկա մտնել հնարավոր չէր, իսկ 2019-ին, ՊՎԾ-ի կողմից տեխնիկական բնութագրերի փոփոխման շնորհիվ, մենաշնորհը վերացվել է։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հիշեցնենք, ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, որ Սանասարյանի և մյուսների գործով ԱԱԾ է դիմել, քանի որ  մտավախություն է ունեցել, թե հեմոդիալիզի ծառայությունները հիվանդանոցներում կարող են ընդհատվել, ինչն էլ վտանգի տակ կդնի հիվանդների կյանքը․

«Խնդիրը վերաբերում է բժշկական մի քանի կենտրոններում գնումների գործընթացին արտաքին միջամտությանը: Հայաստանում հիմնականում մի քանի մատակարարներ կան այդ ոլորտում, սրանք որակի առումով աշխարհի լավագույն բրենդներն են: Նրանք են հիմնականում զբաղվել մատակարարումներով, քանի որ հենց նրանց սարքերով են կատարվել դիալիզի պրոցեդուրաները: Մենք Հայաստանում մոտ հազար պացիենտ ունենք, և մեր խնդիրն է՝ ապահովել այդ բոլոր պացիենտների անվտանգությունը այդ պրոցեդուրան անցնելիս»,- ասել էր նախարարը։

Գործարար-դեղագործը, սակայն, այս մտավախությունից գրեթե մեկ տարի անց հայտնում է՝ տարբեր հիվանդանոցների ինքն ու այլ ընկերություններ արդեն վեց ամիս է, ինչ սարքեր են մատակարարում և որակի հետ կապված որևէ մեկը վերապահում չունի։

Գործարարը նաև տեղեկացրեց, որ եթե նախկինում հեմոդիալիզի սարքերի մրցույթում երկու ընկերություն էր հաղթում, ապա հիմա մրցույթներին մասնակցում են ավելի քան հինգ ընկերություններ։ Ասում է՝ արդյունքում պետությունն է շահում՝ նույն ապրանքն ավելի էժան գնով ձեռք բերելով։

Սմբատ Բալասանյանի հաշվարկով՝ պետությունը մեկ տարում խնայել է ավելի քան 600 միլիոն դրամ, և սա՝ շնորհիվ սարքավորումների տեխնիկական բնութագրերի փոփոխման։

Հավելենք նաև, որ դեռևս 2019 թվականին, երբ արդեն իսկ տեխնիկական բնութագրերի փոփոխման համար մեղադրյալի կարգավիճակում էին Դավիթ Սանասարյանն ու իր աշխատակիցները, Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և Վանաձորի բժշկական կենտրոններում 2015-ից մինչև 2019-ի սկիզբը հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերը եղել են ոչ մրցակցային, կազմակերպվել են օրենքի խախտումներով։ Այս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Գործարարի հնչեցրած պնդումների և հեմոդիալիզի շուկայում իրավիճակի հետ կապված մանրամասներ պարզելու համար Factor.am-ը գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն, որի պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան