Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ չի ճանաչում

Լուրեր

05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
Բոլորը

Եվրախորհրդարանը չի ճանաչում Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները և Ալեքսանդր Լուկաշենկոյին լեգիտիմ նախագահ չի համարում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵԽ լիագումար նստաշրջանի արդյունքներով հրապարակված բանաձևում։

«Ընդգծում ենք, որ Եվրախորհրդարանը, Եվրոպական խորհրդի դիրքորոշմանը համապատասխան, մերժում է օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացված, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով, որ դրանք անցել են միջազգայնորեն ընդունված բոլոր նորմերի կոպիտ խախտումներով, Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ չի ճանաչում»,- ասված է փաստաթղթում։

Միաժամանակ, ԵԽ պատգամավորները ձայների մեծամասնությամբ կողմ են քվեարկել բանաձևին, որը Եվրամիության կառույցներին կոչ է անում կոշտ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ ընտրությունները կեղծելու և բռնաճնշումների համար։

Հայտնի է, որ պատժամիջոցների նման ցանկ է պատրաստում է նաև ԵՄ Խորհուրդը, որում արդեն ավելի քան 30 անուն կա։ Եվրախորհրդարանը կոչ է արել ընդլայնել այդ ցանկը՝ դրանում ներառելով ոչ միայն Լուկաշենկոյին, այլև մեծ թվով բարձրաստիճան ու միջին օղակի պաշտոնյաների, ինչպես նաև գործարարների, որոնք սատարում են ռեժիմին կամ բողոքի ակցիաներին մասնակցելու համար աշխատանքից ազատում են իրենց ենթականերին։