ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են շուտափույթ հրադադարի ու իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Հիշեցնենք, որ ՌԴ …

