Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչու է լուծարվում Ոստիկանության հոսպիտալը։ Ի պատասխան հարցի՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այս տարի քննարկում էինք Ոստիկանության բյուջետային հայտը, կարծեմ, 800 մլն դրամ Ոստիկանությունը գումար էր ակնկալում առողջապահական ծառայությունների համար։ Ինձ մոտ հարց առաջացավ, թե ՀՀ ոստիկանների քանի՞ տոկոսին է սպասարկում այս պոլիկլինական, պարզվեց …