Անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցություններին. ԵԽ ղեկավարը՝ ԼՂ հակամարտության կողմերին
Քաղաքականություն
27.09.2020 | 15:13Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան բանակցություններին։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի ղեկավար Շառլ Միշելը իր թվիթերյան էջում։
«Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հետագա սրումը կանխելու նպատակով։ Անհապաղ վերադարձ բանակցային գործընթացին՝ առանց նախապայմանների. սա է առաջ շարժվելու միակ ուղին»,- նշել է Միշելը։