Մեղադրող մյուս դատախազ Կարեն Բիշարյանը տևական դադարից հետո այսօր դատարան էր եկել։ Նա պնդեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջնորդությունը՝ դատաքննության փուլի անցնելու մասին։ Դատախազը անդրադառնալով պաշտպանների ներկայացրած միջնորդություններին նկատեց, որ պաշտպանական կողմն առարկություններ անելու առիթն օգտագործելով՝ խոսեց իրեն բացարկ հայտնելու հիմնավորումների մասին: «Դա իրավունքի չարաշահում է, որովհետև այդ իրավունքը իրացվել է, ես այդ հրահրմանը չեմ տրվի, …

