Պետական դավաճանություն՝ պատերազմական իրավիճակում. Երևանից Բաքվին հույժ գաղտնի տեղեկություններ են փոխանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք: Անձը, որի ինքնություննն ԱԱԾ-ն չի բացահայտում, Հայաստանի զինված ուժերում պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել:

Մեղադրյալը պաշտոնավարման ընթացքում, ըստ ԱԱԾ-ի, համագործակցել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ, վերջիններին փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն:

Մանրամասնելով՝ ԱԱԾ-ն հայտնում է, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող անձը ադրբեջանական հետախուզական ծառայություններին փոխանցել է տեղեկություններ հայկական բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների և սարքավորումների մասին: Ենթադրյալ լրտեսություն իրականացրած անձը հավաքագրված տեղեկություններն ադրբեջանական հետախուզությանը փոխանցելու նպատակով հաճախակի մեկնել է Վրաստան և հանդիպումներ ունեցել այդ երկրում Ադրբեջանի դեսպանատան տարածքում:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պետական դավաճանություն: ԱԱԾ-ն այս քրեական գործով այլ մանրամասներ չի հաղորդում, այդ թվում՝ չի բացահայտում նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ինքնությունը:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանը Factor.am-ի հետ զրույցում հրաժարվեց որևէ պարզաբանում ներկայացնել:

Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ Աշոտ Վանյանը Factor.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ նախկին պաշտոնյայի ինքնությունը չբացահայտելով՝ հակառակորդ երկրին իրավապահները զրկում են կարևոր տեղեկությունից:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ տարակուսելի է համարում այն, որ ԱԱԾ-ն պատերազմական իրավիճակում զինվորականի դավաճանության մասին է հայտնում: Ըստ նրա՝ հասարակությունն այժմ ցանկացած տեղեկատվություն էմոցիոնալ է ընդունում և արձագանքները կարող են լինել չափազանցված:

Ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյա Աշոտ Վանյանը, սակայն, ԱԱԾ-ի բացահայտումը պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է համարում: Նշում է, թե ԱԱԾ-ի հրապարակման մեջ կան բոլոր փաստերը, որ իրական հանցագործություն է բացահայտվել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարևորում է մարդու անմեղության կանխավարկածը, միաժամանակ, կարծում է, որ ադրբեջանական կողմը ինչպես մարդասպան վարձկանների է խոշոր գումարներով գայթակղում, այնպես էլ այս պարագայում կարող է լինել: Նա չի բացառում, որ ԱԱԾ-ի կողմից մատնանշված անձնավորությանը կարող էր հայկական պաշտպանական ոլորտի կառույցներ ուղղորդված լինել ադրբեջանական ջանքերով:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այս բացահայտումն ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարմյանի վերջին հայտարարության տրամաբանական շարունակությունը կարող է լինել:

Հիշեցնենք՝ Քյարամյանը հայտնել էր ռուսական «Դոսյեի»՝ Հայաստանում օտարերկրյա գործակալների առկայության մասին հրապարակմանն ընթացք տալու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան