Օգոստոսի 1-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էր ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը և կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժանցող հուշարձանին, ինչից հետո սկսվեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Ոստիկանության ակադեմիայի 90 շրջանավարտներ ստացան ավարտական դիպլոմներ …

