Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ փետրվարի 18-ին այցելել է Ամալիենբորգի թագավորական պալատ եւ առանձնազրույց ունեցել Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդի հետ: «Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ պատմական բարեկամական կապերի կարեւորությունը եւ հույս հայտնել, որ դրանք կխորանան: …