Ադրբեջանի ԶՈՒ-ն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել և վարում նաև Հայաստանի նկատմամբ. հարուցվել է քրգործ. Դատախազություն

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը,  ի խախտումն ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասի, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, 2020թ. հուլիսի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, ռազմական հարձակումների թիրախ են դարձրել ինչպես ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը, զորամասերը, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզին հարող՝ խորը թիկունքում գտնվող օբյեկտները և խաղաղ բնակավայրերը,  որի հետևանքով սպանվել են զինծառայողներ, նյութական, գույքային վնասներ է կրել խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը:

«Շարունակելով ագրեսիվ պատերազմ վարելու իր հանցավոր մտադրությունները՝ 2020թ սեպտեմբերի 29-ին, սկսած ժամը 10:30-ից, ադրբեջանական զինուժը ազգային ատելության շարժառիթով, հարվածային անօդաչու թռչող սարքերով, հրետանային միջոցներով սկսել է ինտենսիվ հրթիռակոծել և արկակոծել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված զորամասի շինությունները, նույն տարածաշրջանի խաղաղ բնակչությամբ բնակեցված մի շարք բնակավայրեր: Դրանց հետևանքով սպանվել է խաղաղ բնակիչ, վնասվել են քաղաքացիական անձանց անշարժ և շարժական գույք, քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից կանխամտածված ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ռազմական գերազանցության հասնելու նպատակով իրացնելով իր հանցավոր մտադրությունները՝ մինչ այդ, 2020թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան, խախտելով արցախա-ադրբեջանական զինված ընդհարման շրջանակներում 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, ինչպես նաև ընդհանուր միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, ամբողջ ծավալով օգտագործելով օդային և ցամաքային ռազմական տեխնիկա, մոտոհրաձգային ուժեր, Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով, ռազմական ագրեսիվ լայնածավալ հարձակողական գործողություններ են իրականացվել շփման գծում տեղակայված ԱՀ ԶՈՒ հենակետերի, ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև սահմանագծից զգալիորեն հեռու, թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերի, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտի նկատմամբ: Մասնավորապես, վերջիններս ենթարկվել են ինտենսիվ հրետակոծության և հրթիռակոծության:

Այս  գործողությունների արդյունքում սպանվել են բազմաթիվ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ, մեծ վնասներ են հասցվել ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտներին, բնակչության անշարժ և շարժական գույքին:

Արցախի նկատմամբ իրականացված այս գործողությունների փաստերի առթիվ 2020թ սեպտեմբերի 27-ին Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ, սկսվել է իրականացվել նախաքննություն:

Ձեռք բերված փաստական տվյալները վկայում են ադրբեջանական զինուժի կողմից ռազմական գործողությունների շարունակական բնույթի, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված լինելու մասին, որոնք իրականացվում են ազգային ատելության շարժառիթով, կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված՝ ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը:

Նկատի ունենալով, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններում առկա են մասնավորապես Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, դրա շրջանակներում ծանրացուցիչ հանգամանքներում սպանություններ և սպանության փորձեր կատարելու, գույքին առանձնապես խոշոր չափերով վնասներ հասցնելու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ զինվորական դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննության գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում: