Համաձայն Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) «Կովկասյան բարոմետր» հետազոտության արդյունքների՝ հարցվածների 71%-ը վստահում է Կառավարությանը, 27%-ը՝ «լիովին», 44%-ը՝ «ավելի շուտ վստահում է»։ Այլ հարց է, թե Կառավարության վստահության տոկոսում որքան է հենց վարչապետի նկատմամբ վստահությունը։ Այս մասին այսօր «Ինստիտուտների նկատմամբ վստահությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը։ «Այն հարցումներում, որտեղ հարցնում …

