Ալիևը կրկին Հայաստանին մեղադրել է բանակցային գործընթացը խափանելու և անընդունելի պայմաններ առաջ քաշելու համար

Լուրեր

06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին Հայաստանին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները խափանելու համար՝ հայտարարելով, թե Բաքուն «հավատարիմ է բանակցությունների բովանդակությանն ու ձևաչափին»։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե թեժ հետքերով» հաղորդման ընթացքում, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկու երկրների ղեկավարն էլ՝ տեսակապի միջոցով։

Նա վստահեցրել է, որ Ադրբեջանը միշտ «կառուցողական է եղել» բանակցություններում՝ հայկական կողմին մեղադրելով դրանք խափանելու մեջ։

«Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հակամարտության միայն երկու կողմ կա։ Հակամարտության բոլոր կողմեր չկան, դա սխալ մեկնաբանություն է, կա միայն երկու կողմ՝ Հայաստան և Ադրբեջան»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։

Սակայն Հայաստանի վարչապետը, ըստ նրա, հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է։

«Այդ դեպքում ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք լինել։ Եթե նա ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է, և հավելում, որ մենք պետք է բանակցություններ վարենք խամաճիկային ռեժիմի հետ, ապա այդպիսով փորձում է կոտրել բանակցություների ձևաչափը, որը գոյություն ունի արդեն 20 տարի։ Նշանակում է՝ Հայաստանը գիտակցաբար խափանում է բանակցային գործընթացը, առաջ է քաշում անընդունելի պահանջներ»,- ասել է Ալիևը՝ հերթական անգամ կրկնելով Բաքվի թեզը, որ հուլիսին 12-ին և սեպտեմբերի 27-ին Հայաստանն է սադրանքի դիմել՝ իբր նախահարձակ լինելով։