Ինձ համար պատիվ է Արցախի նախագահի կոչով այստեղ գտնվել. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Ինձ համար մեծ պատիվ է Արցախի իշխանությունների պլանի համաձայն՝ ներկա գտնվել այս հանդիպմանը և ներկայացնել այն իրավիճակը, որը տիրում է Արցախում և մարտական գործողությունների թատերաբեմում։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Այսօր ոչ միայն Հայաստանի Հանրապետության, Արցախի ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են Արցախը և Արցախում տեղի ունեցող այն գործողությունները, որոնք սադրել է Ադրբեջանի զինուժը։ Ոչ միայն Արցախյան ազատամարտի, ոչ միայն 2014-2015 թվականների լարված դիվերսիոն հետախուզական գործողությունների, 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների, 2020 թվականի տավուշյան մարտական գործողությունների, այլ նաև այսօրվա իրականության մեջ սադրիչ կողմն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերն են, բայց այս անգամ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ՝ նրա սպառազինության, նրա կողմից փորձառու փորձագետների, հրահանգիչների, նրա կողմից պատվիրված տարբեր երկրների վարձկանների»,- ասաց Օհանյանը։

Նա հավելեց, որ այսօր յուրաքանչյուր գիտակից անձ արցախցու կողքին է։

Մանրամասները՝ տեսանյութում: