Բավարարված չեմ միջազգային իրավապաշտպան համայնքի արձագանքից․ Արցախի ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
Բոլորը

Ոչ մի արդարացում ինձ համար ընդունելի չէ, թե ինչու են նրանք լռում, չեն գալիս Արցախ ու արձանագրում այս խնդիրները։ Այսօր Ստեփանակերտում հրավիրված ասուլիսում անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետ կապված միջազգային իրավապաշտպան հանրության արձագանքին՝ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ որոշ հայտարարություններ եղել են, որոշները քիչ թե շատ ողջունելի են, քիչ թե շատ օբյեկտիվ, բայց, միևնույն ժամանակ, երկու հիմնախնդիր կա․ «Մեկը՝ լռություն։ Շատ դեպքերում՝ ներառյալ այս դեպքում, միջազգային հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները պարզապես լռում են, այն դեպքում, երբ ավելի փոքր մասշտաբի իրավախախտումներ են արձանագրվում տարբեր պետություններում կամ միջազգային կոնֆլիկտների ժամանակ, և շատ ավելի մեծ աղմուկ են բարձրացնում»:

«Իրավապաշտպան կազմակերպությունները պարտավոր են ուղղակի արձանագրել փաստերն օբյեկտիվ կերպով, արձանագրել մեղավորներին: Կարծում եմ՝ այս առումով բացը շատ մեծ է: Ես անձամբ բավարարված չեմ ընդհանուր առմամբ միջազգային իրավապաշտպան համայնքի արձագանքից: Եթե նրանք կարծում են, որ վստահելի աղբյուրների պակաս ունեն, բոլորին հրավիրում եմ Արցախի Հանրապետություն: Թող գան, փաստահավաք գործունեություն իրականացնեն, արձանագրեն և նոր դրանից հետո գնահատական տան»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:

Մանրամասները ՝տեսանյութում։