Հայաստանի ժուռնալիստների միության կոչով դիմել է աշխարհում գործող բոլոր լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի հինգերորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Արցախում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողների։ Այսպիսով՝ 1․ Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական զինուժը հրետակոծել է Le Monde պարբերականի լրագրողներին …

