Անկարան կողմ է արտահայտվել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցմանը․ Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
Բոլորը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ էսկալացիան։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ հրապարակած հաղորդագրությունից։

Նշվում է, որ պաշտոնյաներն անթույլատրելի են համարել այլ տարածքներից զինյալների ներգրավումը հակամարտությունում։

«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը: Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված առճակատման վերաբերյալ, կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Ընդգծվել է, որ անընդունելի են համարում հակամարտության մեջ այլ տարածաշրջաններից անօրինական զինված խմբավորումների ներգրավումը: Նշվել է Բաքվին և Երևանին քաղաքական և դիվանագիտական համագործակցության տրամադրման առումով չափազանց հավասարակշռված քայլերի անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել Լեռնային Ղարաբաղի իրադրության կայունացման հարցում։