Լիբանանի քաղավիացիայի գլխավոր վարչության օդերևութաբանական դեպարտամենտը Բեյրութի բնակիչներին կոչ է արել չմոտենալ մայրաքաղաքի նավահանգստի շրջանին։ Այս մասին հայտնել է OTV-ն։ «Խորհուրդ չի տրվում մոտենալ Բեյրութի նավահանգստի պայթյունի գոտուն, ինչպես նաև նավահանգստից հյուսիս գտնվող լեռնային տեղանքին, քանի որ քամին աղտոտված օդն այնտեղ է բերում»,- նշել են դեպարտամենտում։ Մինչ այդ, Կարմիր Խաչի լիբանանյան ընկերակցությունը ժամանակավոր կացարաններ է …

