ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրեց հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Նախագծով առաջարկվող փոփոխություններով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի լրացման դեպքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները կարող են ուսանել …

