«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանրապետությունում արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է որակել։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։ «Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը ոչնչով արդարացված ու հիմնավորված չէ: Անհրաժեշտ սահմանափակումները հնարավոր է պահպանել նաև այլ իրավական ակտի՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի կիրառման շրջանակներում: Արտակարգ …

